Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Շահեն Քիթոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Արթիկ) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

 Մասնավորապես՝

  - արտադրական շինությունների կառուցվածքն ու դասավորվածությունը չեն բացառել աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,

  - չեն եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված տաք և սառը ջրով լվացարաններ,

- պատերի որոշ հատվածներ պատված են եղել բորբոսով, գտնվել են ոչ նորոգ վիճակում,

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, պարագաները և բեռնարկղները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից,

- բացվող պատուհաններն ապահովված չեն եղել միջատապաշտպան ցանցերով:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական  գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

276