Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկացի դերասան Մել Գիբսոնը News Nation-ին տված հարցազրույցում համեմատել է Կալիֆոռնիայի Մալիբու քաղաքում գտնվող իր այրված տունը Գերմանիայի Դրեզդենի հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռմբակոծությունից հետո:
«Գիտեք, դա պարզապես առարկա է։ Բայց դա ավերիչ էր։ Ես երբեք չեմ տեսել նման ամբողջական ավերածություն կրակի արդյունքում։ Իմ տունը Դրեզդենի տեսքն ուներ»,- ասել է Գիբսոնը NewsNation-ին։
Նրա խոսքով՝ տունը, որում ինքն ապրել է մոտ 15 տարի, ամբողջությամբ այրվել է անտառային հրդեհի ժամանակ։
Դերասանի խոսքով՝ հրդեհի պահին ինքը գտնվում էր Տեխաս նահանգի Օսթին քաղաքում, որտեղ մասնակցում էր հայտնի ամերիկացի կատակերգու Ջո Ռոգանի կազմակերպած փոդքասթի։
Գիբսոնը նշել է, որ իր ընտանի հավերը փրկվել են հրդեհից։ «Տապակած հավ չդարձան»,- կատակել է նա։