Բաքվի «Նիզամի» կինոկենտրոնը հրաժարվել է ցուցադրել դերասան, ռեժիսոր Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նրա արած հայտարարությունների պատճառով: Այս մասին հայտնում է «Վզգլյադը»՝ հղում անելով ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը:

«Հոկտեմբերի 26-ին ամերիկացի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը հայտարարություններ է արել՝ հաջակցություն օկուպացված Լեռնային Ղարաբաղում ստեղծված անջատողականության, որը մեզ մոտ արդարացի բողոք է առաջացրել»,- ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես հայտնում է «Հայկական Ժամանակ»-ը, Գիբսոնը «պատկերացում չունի» Ադրբեջանի պատմության, «շուրջ 30 տարի Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացման, Խոջալուի դեպքերի և հայերի կողմից իրականացված այլ վայրագությունների վերաբերյալ»՝ հավելելով, որ դերասանի հրապարակումը ընկալում են՝ որպես օկուպացիայի և ահաբեկչության աջակցություն և հետագայում, ի նշան բողոքի, չեն ընդունելու որևէ ֆիլմ նրա մասնակցությամբ:

«Վզգլյադը» նաև նշում է, որ նախկինում դերասանուհի Պենելոպա Քրուզը սոցիալական ցանցերում տեղադրել էր Կոլումբիայի դրոշով «355» ֆիլմի պաստառը, որը մեկնաբանություններում հայերի և ադրբեջանցիների միջև վեճի պատճառ էր դարձել, քանի որ Կոլումբիայի դրոշը ադրբեջանցիները շփոթել էին Հայաստանի դրոշի հետ:

Շարունակությունը սկզբաղբյուր կայքում:

568