Հրապարակվել են ԱԱՏՄ տարեկան ծրագրերը, թե ինչ հիմնական անելիքներ ու ստուգումներ են նախանշվում 2021 թվականին:

«ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհուրդը հաստատել է ԱԱՏՄ 2021 թ․ տարեկան ծրագիրը, ստուգումների և որակի վերահսկողության տարեկան ծրագրերը և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2021 թ․ պահպանման ծախսերի նախահաշիվը․ ծրագրերը՝ ԱԱՏՄ պաշտոնական կայք-էջում՝ https://www.hlib.am/applications/։

2021 թ․ ընթացքում նախատեսվում է իրականացնել 266 ստուգում՝ 241 տնտեսվարող սուբյեկտի մոտ՝ ըստ չորս բնագավառի, որոնցից` 186 բարձր ռիսկայնության, 67 միջին ռիսկայնության, 13 ցածր ռիսկայնության տնտեսվարողի մոտ։ Ստուգումների տարեկան ծրագրում որոշ տնտեսվարող սուբյեկտներ ներառվել են մեկից ավելի անգամ, եթե ռիսկային է համարվել մեկից ավելի ոլորտում։

Տարեկան գործունեության ծրագիրը բաղկացած է հետևյալ երեք բաժնից՝

1. ԱԱՏՄ վերահսկողության ոլորտների ընդհանուր իրավիճակ.

2. ԱԱՏՄ վերահսկողության ոլորտներում առկա խնդիրներ և բացահայտված ռիսկեր.

3. ԱԱՏՄ վերահսկողության ոլորտներում խնդիրների և ռիսկերի նվազեցմանն ու վերացմանն ուղղված, ինչպես նաև կանխարգելիչ և իրազեկման միջոցառումներ:

Երրորդ բաժինը ներառում է հետևյալ երկու հավելվածը՝

1. ԱԱՏՄ վերահսկողության ոլորտներում խնդիրների և ռիսկերի նվազեցմանն ու վերացմանն ուղղված միջոցառումներ.

2. ԱԱՏՄ կանխարգելիչ և իրազեկման միջոցառումներ՝ հայտնում են ԱԱՏՄ-ից:

 

58