Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող 68,000 դրամ միանվագ աջակցության շահառուների ցանկն ընդլայնվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Այսուհետ աջակցություն կստանան Արցախում հաշվառում ունեցող բոլոր երեխաները՝ անկախ ծնողի շահառու լինելու հանգամանքից․ պարտադիր պայման է միայն, որ ծնողն Արցախի հաշվառում ունենա։

Սոցաջակցության ծրագրից կարող են օգտվել նաև հոկտեմբերին ՀՀ-ում աշխատավարձ չստացած արցախցիները․ այսուհետ շահառու չեն հանդիսանալու միայն 2020թ հոկտեմբերին Հայաստանում աշխատավարձ ստացած քաղաքացիները՝ նախկինում 2020թ հունվար֊հոկտեմբեր ամիսների որևէ ժամանակահատվածում աշխատավարձ ստացած քաղաքացիների փոխարեն։

Հանվել է նաև ՀՀ-ում անհատ ձեռներեց լինելու դեպքում շահառու չհանդիսանալու պահանջը։

Այսպիսով, եթե նախկինում մուտքագրված դիմումը մերժվել է անհատ ձեռներեց լինելու, հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում եկամուտ ստանալու, իսկ անչափահասի դեպքում՝ ծնողի շահառու չհանդիսանալու հիմքով, ապա խնդրում ենք մուտքագրել նոր դիմում։

124