Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կատարը Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչներին է փոխանցել Գազայի հատվածում հրադադարի հաստատման և արմատականների կողմից պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի վերջնական նախագիծը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Գործակալության աղբյուրի համաձայն՝ հունվարի 12-ի երեկոյան Կատարի կառավարության ղեկավար, արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Թանին բանակցություններ է վարել Իսրայելի հետախուզական ծառայության ղեկավար Մոսադ Դեյվիդ Բարնեայի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արեւելքում ապագա հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆի հետ։

Աղբյուրը նշում է, որ կեսգիշերից հետո Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ առաջընթաց է գրանցվել:

 

293