Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արևմուտքը սկսեց պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ, քանի որ այդ երկիրը Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» չբացեց։ Այս մասին լրագրողներին ասել է իշխող «Վրացական երազանք - դեմոկրատական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Երբ խոսքը գնում է երկրի և նրա շահերի մասին, ո՞րն է պատժամիջոցների սպառնալիքների և շանտաժի շարժիչ ուժը, ինչո՞ւ են դա անում։ Այս ամենն ունի պատճառներ՝ առաջինն այն է, որ մենք երկիրը չզիջեցինք, չմտցրեցինք պատերազմի մեջ, չբացեցինք «երկրորդ ճակատ», չնայած այն բանին, որ դրա կոչերը հնչում էին գրասենյակներում, կոնկրետ դեսպաններից, այս փուլում ես ձեռնպահ կմնամ անուններ տալուց»,- նշել է քաղաքապետը
Քաղաքական գործիչը ևս մեկ անգամ նշել է, որ Վրաստանին ոչ ոք չի վախեցնի պատժամիջոցներով և շանտաժով, և իշխանությունները չեն շեղվի ընտրած ճանապարհից։