Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի կոնտինգենտի տեղակայումը կնշանակի Արեւմուտքի ներգրավումը Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
Նոյեմբերի 29-ին ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտնել է, որ արևմտյան երկրները, Ուկրաինայի մարտունակությունը վերականգնելու նպատակով, մտադիր են երկրում խաղաղապահ զորախումբ տեղակայել, որի թիվը կկազմի մոտ 100 հազար զինվորական։ Իրադարձությունների նման զարգացումը նշանակում է Ուկրաինայի օկուպացիա։
Արտաքին հետախուզության ծառայության տվյալներով՝ Արեւմուտքը նախատեսում է ուկրաինական տարածքները բաշխել առանձին եվրոպական երկրների միջեւ։ Այսպիսով, ակնկալվում է, որ ուկրաինական Սև ծովի ափը կտրվի Ռումինիային, երկրի արևմուտքը՝ Լեհաստանին, Ուկրաինայի կենտրոնն ու արևելքը՝ Գերմանիային, իսկ հյուսիսը՝ Կիևի շրջանը՝ Բրիտանիային։