Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2026-27 սեզոնի իր առաջին տնային խաղը կանցկացնի դատարկ տրիբունաներով։ Ապրիլի 9-ին այսպիսի որոշում է կայացրել ՈՒԵՖԱ-ի վերահսկողությանէթիկայի և կարգապահական հարցերով կոմիտեն։ Պատճառը մարտի 23-ին Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպերն էին։

Հիշեցնենք. մարտի 23-ին Ազգերի լիգայի փլեյ-օֆի պատասխան խաղից հետո երկրպագուների մի մասը վազել էր «Դինամո Արենա» խաղադաշտ։ Վրացի երկրպագուները սկսել էին տարբեր առարկաներ նետել հյուրերի վրաայդ թվում՝ ջրով շշերվիրավորել էին նրանցմիջնամատ ցույց տվել և այլ անպարկեշտ ժեստեր արել։

135