Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հնդկաստանը մեղադրել է Պակիստանին սահմանի երկայնքով կրակ բացելու մեջ։ Նյու Դելին պատասխան գործողություն է սկսել Արաբական ծովում գտնվող պակիստանյան օբյեկտների դեմ, հաղորդում է NDTV-ն` Araratnews.am-ի փոխանցմամբ։
Իր հերթին Հնդկաստանի պաշտպանության շտաբը սոցիալական ցանցերում հայտնել է, որ Պակիստանը հարձակվել է Ջամմու և Քաշմիրում գտնվող մի քանի հնդկական ռազմական բազաների վրա։

«Ջամմուի և Քաշմիրի միջազգային սահմանի մոտ գտնվող Ջամմուի, Պատհանկոտի և Ուդհամպուրի ռազմական բազաները Պակիստանի կողմից ենթարկվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակման», - ասվում է հաղորդագրության մեջ։

Զինվորականները պարզաբանել են, որ սպառնալիքը չեզոքացվել է, և կորուստներ չկան։

«Economic Times»-ը գրում է Ջամմու և Քաշմիրում էլեկտրաէներգիայի անջատման մասին։

115