Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի կեսերին Սաուդյան Արաբիայում իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպում նախատեսված չէ, սակայն կողմերի միջև «շատ լավ» բանակցություններ են ընթանում։

Araratnews.am-ի փոխանցմամբ՝ հարցին ի պատասխան՝ նա առանց մանրամասներ նշելու, պատասխանել է․ «Ես չեմ կարծում։ Բայց մենք շատ լավ զրույցներ ենք ունենում։ Շատ, շատ լավ զրույցներ»։

Ինչպես այս շաբաթվա սկզբին հայտնել էր Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինը «մայիսի կեսերին Մերձավոր Արևելք որևէ այցելություն չի պլանավորել»։ 

212