Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ մայիսի 9-ին, կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցին, Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր երկկողմ հանդիպմանը, ինչպես նաև հիբրիդային պատերազմի մասին շրջանառվող կարծիքներին։

 Գրիգորյանը նշել է, որ հիբրիդային պատերազմի վերաբերյալ քննարկումները նոր երևույթ չեն։ Նրա խոսքով՝ «դրա մասին, երևի, խոսվում է 2018 թվականից», և «չեմ կարծում, որ հիբրիդային պատերազմի մասին խոսվում է միայն վերջին շրջանում»։

Ինչ վերաբերում է Փաշինյան–Պուտին հնարավոր հանդիպմանը, Գրիգորյանը հայտնել է, որ առայժմ չի կարող որևէ հաստատում կամ մեկնաբանություն տալ այդ հարցի վերաբերյալ։

«Եկեք ես դրա մասին չխոսեմ», – նշել է նա՝ հավելելով, որ «երկկողմ հանդիպման մասին եկեք սպասենք, կարծում եմ՝ մամուլի ծառայությունը՝ և՛ վարչապետի, և՛ Կրեմլի, դրա մասին կխոսեն»։

Նա ընդգծել է, որ օրակարգային բոլոր հարցերը կքննարկվեն և նպատակահարմարության դեպքում դրանք կհրապարակվեն։

168