Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ սերտ առնչություններ ունեցող «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի» (Foundation to Battle Injustice)  կայքում հերթական մտացածին հոդվածն է հրապարակել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ։

Կայքը իբրև թե հետաքննությամբ պարզել է, որ Հայաստանի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը զբաղված է Եվրոպական Միությունից Հայաստան թմրանյութերի ապօրինի ներկրմամբ։

Վագներական կայքը ՀՀ վարչապետ Փաշինյանին ու Սուքիասյանին է վերագրել նաև հանցավոր ու կոռուպցիոն այլ սխեմաներ՝ հղում անելով իր բարձրաստիճան աղբյուրներին ՀՀ կառավարությունում միաժամանակ չներկայացնելով որևէ փաստ։

Այսպես կոչված անարդարության դեմ պայքարող այս կայքի տեղեկությունը անգլերենով արտատպվել է  VT Foreign Policy/Veterans Today կայքում և հոդվածի հեղինակը ռուսական քարոզչության վառ ներկայացուցիչ բրազիլացի Լուկաս Նեյրոզն է, որի մասին FIP.am-ը բազմիցս գրել է (1

Այս հրապարակումը հայաստանյան ֆեյսբուքյան տիրույթում տարածել է կեղծ ու չստուգված լուրերի տարածմամբ հայտնի ֆեյսբուքյան օգտատեր Նաիրի Հոխիկյանը, որն ունի մի քանի տասնյակ տարածում։ Հոխիկյանի հետ միասին այս տեղեկությունը տարածել է նաև ադրբեջանական «Haqqin.az»-ը։  

Ինչ էր բացահայտել FIP.am-ը կայքի մասին

«Փաստերի ստուգման հարթակը» դեռ ամիսներ առաջ էր ուսումնասիրել այս աղբյուրն ու պարզել դրա կապը «Վագների» հետ։ Այսպես, ըստ WHOIS գործիքի, VT Foreign Policy կայքի դոմեյնը գրանցված է 2023 թվականին։ 

Արտապատկերումը՝ Who.is կայքից

Կայքի «Մեր մասին» բաժնում նշվում է, որ VT-ն «գրաքննության չենթարկվող այլընտրանքային» հարթակ է, որտեղ որևէ մեկը կարող է հրապարակել այն, ինչ ցանկանում է։ «․․․վիրտուալ լրատվամիջոց, որը ԱՄՆ-ից և ամբողջ աշխարհից 100% անկախ գրողներին տրամադրում է ազատ և բաց հարթակ՝ իրենց տեսակետները ներկայացնելու առանց գրաքննության», -նշվում է կայքում։

Հրապարակված հոդվածի հիմնական «աղբյուրը» «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի» ուսումնասիրությունն է։ «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice (FBR/FBI-նմանակում է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի անգլերեն հայտնի հապավմանը՝ FBI-խմբ․) սերտ առնչություն ունի «Վագներ» հիմնադրամի հետ։ Այս կառույցի հիմնադիրը, հիշեցնենք, Եվգենի Պրիգոժինն է։ Այն կապվում է պրոկրեմլյան ազդեցությամբ գործընթացների հետ։

Հիմնադրամը, որը ներկայանում է որպես «մարդու իրավունքները պաշտպանող» կազմակերպություն, ղեկավարում է Միրա Տերադան, որը հայտնի է նաև Օկսանա Վովկ անունով: Այս ռուս կինը, ըստ տարբեր աղբյուրների, ավելի քան երկու տարի անցկացրել է ԱՄՆ բանտում՝ թմրամիջոցների մաքսանենգության շրջանակում փողերի լվացման մեղադրանքով (2021 թվականին վերադարձել է ՌԴ-խմբ․)։ Հիմնադրամն օգտագործում է ամերիկյան և օտարերկրյա սոցիալական մեդիա հարթակներում ազդեցություն ունեցող հայտնի անձանց՝ Արևմուտքում քարոզչություն և ապատեղեկատվություն տարածելու նպատակով։

Նյութի շարունակությունը և աղբյուրը՝ FIP.am։

1066