Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սամվել Սամվելի Աշոտյան անունով ֆեյսբուքյան օգտատերը, հունվարի 5-ին իր ֆեյսբուքյան էջում խոսելով Fip.am-ի՝ «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» հրապարակման մասին, կեղծ պնդում է արել։

Տեսանյութում օգտատերը, մասնավորապես, ասել է․ «․․․հիշեցնեմ, որ դեռ 18 թվին Դանիել Իոաննիսյանի Fip-ն էր գրել, որ Ալեն Սիմոնյանը Range Rover է նվեր ստացել Vivaro-ի սեփականատիրոջից․․․»։

Սամվել Սամվելի Աշոտյանի այս հայտարարությունը ամբողջությամբ կեղծ է։ Fip.am-ի խմբագրակազմը հարկ է համարում ընդգծել՝ հրապարակումը (մանրամասները՝ https://fip.am/7033) եղել է 2019 թվականի մայիսին և ոչ թե 2018-ին, ինչպես նշում է օգտատերը։

 Բացի այդ, «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» վերնագրով հրապարակման մեջ FIP.am-ը գրել է բացառապես Ալեն Սիմոնյանի հայտարարագրի մասին, որում եղած որոշ տվյալներ կասկածի տեղիք էին տվել։ Մեր հրապարակմանը այդ ժամանակ արձագանքել էր Սիմոնյանը, որը կարող եք կարդալ այս հղմամբ՝ https://fip.am/7052

 Այդուհանդերձ, FIP.am-ը տվյալ հրապարակման մեջ Վիգեն Բադալյանի կողմից Ալեն Սիմոնյանին մեքենա նվիրելու մասին որևէ պնդում չի արել, հետևաբար Սամվել Սամվելի Աշոտյան անունով օգտատերը կեղծիք է տարածում։

FIP.am-ի խմբագրություն

828