Ռուս հայտնի դերասանի մեքենայում կնոջ դի է հայտնաբերվել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվայի Կուտուզովսկի պողոտայի տներից մեկի բակում՝ դերասան Գոշա Կուցենկոյին պատկանող «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել՝ դանակի բազմաթիվ վնասվածքներով։ Դիակը հայտնաբերել են անցորդները, որոնք ոստիկանություն են կանչել։
Ինչպես հայտնի է դարձել, Կուցենկոյի կապույտ «Զապորոժեցը» լքված է եղել վերջին երկու տարիներին։ Դերասանը մեքենան գնել է 2019 թվականի հունիսին, այնուհետև լքել այն։ Մեքենայի դռները բաց են եղել, ուստի կնոջ դին այնտեղ են նետել։ Նրա ինքնությունը պարզվում է, ըստ ամենայնի, մահացածը 30-35 տարեկան է։
20 Հունվար, 2025 16:51
821