Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող կողմ ոստիկանության ներկայացուցիչ Արթուր Առուստամյանը հայցադիմում  ներկայացրեց դատարան` փոխհատուցման պահանջով։

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ընդհանուր վնասի չափը կազմում է 69 մլն 225 հազար ՀՀ դրամ:

 

«Գումարը տարածվում է Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի վրա, մասնավորապես, 61 մլն 301 հազար դրամի չափով գումարը ձևավորվել է կոնկրետ հրկիզման ճանապարհով մեքենաների ոչնչացումից, ինչպես նաև ներառյալ՝ Գագիկ Եղիազարյանից, Սմբատ Բարսեղյանից, Արմեն Բիլյանից, Արեգ Կյուրեղյանից՝ 7 մլն 923 հազար դրամի չափով` ՊՊԾ գնդի տարածքում շենք-շինությունների վնասումներից»,- ասաց Առուստամյանը:

402