Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Սպիտակ տանը ստորագրել է գործադիր հրաման՝ երկրում կառավարության արդյունավետության ապահովման կառույց ստեղծելու մասին, որը կգլխավորի իր աջակից միլիարդատեր Իլոն Մասկը։ 
«Սա կառավարության արդյունավետությունը բարձրացնելու հրամանագիր է»,- ասել է նախագահի օգնականը նախքան փաստաթուղթը ստորագրելը։

Լրագրողները Թրամփին հարցրել են՝ արդյոք Մասկը տարածք կստանա Սպիտակ տան արևմտյան թևում, որտեղ գտնվում են Օվալաձև աշխատասենյակը և պետության ղեկավարի մերձավոր օգնականների ու խորհրդականների գրասենյակները։ «Ոչ, նա կստանա 20 հոգանոց աշխատակազմ, որոնք աշխատանքի են ընդունվել, որպեսզի այս ամենն իրագործվի»,- պատասխանել է ամերիկացի առաջնորդը։

Նա պարզաբանել է, որ ԱՄՆ-ում «խնդիր կա, երբ հրամանագրերը վեց ամիս չեն կատարվում»։

137