Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չկան երկրներ, որոնց երկկողմ հարաբերությունները հեշտ են եղել։
«Ես չգիտեմ մի երկիր, ում հետ հարաբերությունները ես պարզ կանվանեի, նման բան չկա»,- նշել է ռուսական դիվանագիտության ղեկավարը՝ ելույթ ունենալով իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ կայացած մամուլի ասուլիսում։
«Ցանկացած հարաբերություններում կան խնդիրներ, որոնք լուծում են պահանջում, և որքան մոտ են երկրներն ու ժողովուրդները, այնքան հարուստ է նրանց փոխգործակցությունը բոլոր ոլորտներում՝ քաղաքական, անվտանգային, տնտեսական, հումանիտար, մշակութային», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նաև ասել է, որ կընդունի իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հրավերը և կայցելի Երևան։
«Ես անպայման կօգտվեմ այն հրավերից, որն այսօր ինձ արեց Արարատ Սամվելովիչը՝ այցելելու Երևան: Մենք նաև կվերսկսենք և կպահպանենք կանոնավոր երկխոսությունը փոխնախարարների միջև»,- Միրզոյանի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախարարը: