Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ինը փաստաթուղթ՝ չեղարկելով Բայդենի 78 գործադիր հրամաններ և հուշագրեր։ Բացի այդ որոշվել է՝

• Բյուրոկրատների կողմից նոր կանոնակարգերի ընդունման սառեցում «մինչև դաշնային կառավարության լիարժեք վերահսկողությունը», 

• Քաղաքացիական ծառայության համալրման սառեցում, բացառությամբ բանակի և որոշ այլ կատեգորիաների, 

• Բոլոր քաղաքացիական ծառայողներին հրահանգ՝ անհապաղ դադարեցնել հեռավար աշխատանքը,

• Դուրս գալ Փարիզի համաձայնագրից,

• Նամակ ՄԱԿ-ին Փարիզի կլիմայի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ, 

• Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) երկրի դուրս գալու մասին։

ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել հավաքվածներին և խոստացել, որ նրանք շատ գոհ կլինեն, քանի որ կտեսնեն, թե «որքան բան կփոխվի դեպի լավը»։

344