Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունվարի 21-ին Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ներկայացուցիչները գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանի  գլխավորությամբ հանդիպել են Նիդերլանդների Թագավորության դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերի հետ։  Հանդիպման ընթացքում դեսպանը ծանոթացել է Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի գործունեությանը, վերջին մեկ տարվա ընթացքում կառույցի կատարած աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին։ Դեսպանը բարձր է գնահատել գործակալության կատարած աշխատանքն անձնական տվյալների պաշտպանության իրավունքի զարգացման ուղղությամբ, հետաքրքրվել ոլորտի մարտահրավերներով ու դրանց դիմակայելուն ուղղված կառույցի տեսլականով։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին ոլորտի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար։ Գործակալության պետը հույս է հայտնել, որ  դեսպանության աջակցությամբ հնարավոր կլինի կայուն համագործակցություն հաստատել Նիդերլանդների Թագավորության անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի հետ։

248