Բեյրութի նավահանգստում «Հեզբոլլահ» խմբավորման զենքի առկայության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, նման լուրերը միտված են քաղաքականացնելու ողբերգությունը: Այս մասին տեսաուղերձում ասել է «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլահը:

«Մենք կտրականապես հերքում ենք Բեյրութում մեր որևէ նյութի կամ հրթիռի առկայությունը: Այն, ինչ հաղորդվում է, զրպարտություն է»,- ասել է Նասրուլլահը:

Լիբանանցիների շիաների առաջնորդը նշել է, որ պայթյունից հետո մի շարք լրատվամիջոցներ գրել են «Հեզբոլլահ» -ի ներգրավման վերաբերյալ, առանց նույնիսկ նախնական տեղեկություններ ունենալու իրական պատճառների մասին:

«Մենք հերքում ենք այն պնդումները, որ մենք վերահսկում ենք նավահանգիստը: Մենք ավելի շուտ գիտենք այն մասին, թե ինչ է գտնվում Հայֆայի նավահանգստում, բայց ոչ այն մասին, թե ինչ է գտնվում Բեյրութի նավահանգստում», – ավելացրել է Նասրուլլահը:

«Հեզբոլլահ» -ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր փորձել են կեղծ պատկերացում կազմել նավահանգստում տեղի ունեցածի մասին, ինչը կարող է լիբանանյան հասարակության մեջ միայն ավելի մեծ լարվածություն առաջացնել:

«Կան քաղաքական իրավիճակից օգտվելու փորձեր: Մենք համոզված ենք, որ ներկա ժամանակը քաղաքական և կուսակցական հարաբերությունների հստակեցման համար ամենահարմար ժամանակը չէ», – ասել է Նասրուլլահը:

422