Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հերթագրման համակարգը պետք է կանխատեսելիություն ենթադրի քաղաքացիների համար, որպեսզի նրանք հասկանան, որ օրը, որ ժամին կարող են մոտենալ կամ անձնագրային ստորաբաժանում, կամ վարորդական վկայականների համար որեւէ գործարք կատարեն։ Այս մասին Ազգային ժողովում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Եթե անձնագրային ծառայությունների մասով մենք արդեն իսկ հիբրիդային հերթերի կառավարման մեխանիզմ ենք ներդրել, պիտի ասեմ, որ սա բավարար կառավարելիություն է երաշխավորել, ապա վարորդական վկայականների մասով չունեինք հերթագրման համակարգ, սակայն դեկտեմբերի 30-ից գործարկվել է նոր համակարգը, որ թուլյ է տալիս մեր քաղաքացիներին ընտրել կոնկրետ ստորաբաժանում, կոնկրետ ժամ»,- ասաց նա։

Նախարարը հավելեց՝ ձեռք են բերվել 3 տրանսպորտային միջոցներ, որոնք պիտի լինեն շրջիկ գրասենյակներ և քաղաքացիներին մատուցեն անձնագրի կամ վարորդական վկայականի փոխանակում։

868