Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։


«Մենք այս իրավիճակին մոտենում ենք առաջին հերթին չվնասելու տրամաբանությամբ: Մեր դիվանագիտական շփումներում, օրակարգում այդ հարցը մշտապես ներկա է, և մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր ջանքերը, որպեսզի հասնենք արդյունքի»,- այս մասին ասաց ՀՀ վարչապետը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով Բաքվում պահվող ԼՂ նախկին պաշտոնյաների դատաքննության ընթացքին:

«Ես հիմա կարող եմ հայտարարություն անել, բայց այդ հայտարարության ազդեցությունն ու հետևանքները այդ մարդիկ զգալու են բանտում՝ իրենց մաշկի վրա»: 

Խոսելով սահմանազատման գործընթացի մասին վարչապետը մանրամասնեց. «ՀՀ պետական սահմանի հատված չկա, որ մենք ասենք՝ «չէ որ չէ, էդ հատվածը չենք սահմանազատում, մեզ ուրիշ հատված է պետք»: Ինչ վերաբերում է հյուսիսային մասին՝ դուք գիտեք, որ այդ հատվածում մենք ունենք մի քանի հատվածական սահմանազատում, նույն Կիրանցի հատվածում մի հատվածն է սահմանազատված, այսինքն՝ Բերքաբերից Կիրանց, Բաղանիսից դեպի Ջուջևան, Կոթի հատվածը սահմանազատված չեն»: 

545