Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ Թագավաորություն, որոշ ապրանքախմբերի պարագայում  կարող են հետ ստանալ մաքսատուրքի չափով աջակցություն։

«Նպատակն է աջակցել այն քաղաքականությանը, որը մենք հռչակել ենք՝ տնտեսական դիֆերսիֆիկացիայի, հայկական արտադրողների ապրանքները եվրոպական շուկաներում հայկական ընկերությունների՝ բրենդների մրցունակությունը ավելացնել, բայց նշենք, որ սա ժամանակավոր աջակցություն է»,- այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ծրագրով նախատեսված օժանդակությունը տրամադրվելու է  2025 թվականի հունվարի 1-ից  մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարված արտահանումների համար։

«Ըստ էության, մենք ինչ ենք անում, այսօր մեր բիզնեսին, արտադրողներին ասում ենք, որ ԵԱՏՄ-ում տուրք չկա, ԵՄ-ում տուրք կա, մենք հավասարեցնում ենք պայմանները, եթե արտադրողը չի արտահանում Եվրոպա, արտահանում է այլ շուկաներ, նշանակում է ինքը որակի մեջ խնայողություններ է իրականացնում, որը իր ընտրությունն է։ Եթե արտադրողը իրոք ուզում է բարձր որակի, բարձր ստանդարտների արտադրանք արտադրել, խնդրեմ՝ մենք մեր կողմից այդ հնարավորությունը տվեցինք»,- ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

238