Նիկոլ Փաշինյանն ու Անդրեյ Պլենկովիչը մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Խորվաթիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու երկկողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Կողմերը կարևորել են առևտրատնտեսական համագործակցության խթանումը՝ ընդգծելով փոխգործակցության նոր հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության մի շարք հարցերի շուրջ՝ շեշտելով համագործակցության և երկխոսության շարունակականության կարևորությունը։
23 Հունվար, 2025 21:21
769
Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններով
17 Հոկտեմբեր, 2026 10:41
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը՝ ընդլայնված կազմերով
17 Հոկտեմբեր, 2026 10:40
ՀՀ վարչապետի ելույթը «Քաղաքական հրամայական. բնության պահպանությունը՝ հանուն խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման» թեմայով կլոր սեղան-քննարկմանը
16 Հոկտեմբեր, 2026 15:27
Տարին նշանավորվեց հայ-խորվաթական բարձր մակարդակի շփումներով և այցերով. Նիկոլ Փաշինյան
30 Մայիս, 2023 15:02
Հայաստանը կարևորում է Խորվաթիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումն ու խորացումը. Նիկոլ Փաշինյան
30 Մայիս, 2022 19:05