Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պետգույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը:

Քննչական կոմիտից Araratnews-ին  հայտնել են, որ Սահակյանը և ևս 12 անձ 2012-2015 թվականներին Երևանի 3 ուսումնական հաստատությունների զբաղեցրած տարածքների վերաճշտման պատրվակով, ապօրինի առանձնացրել են հողատարածքներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով նշված անշարժ գույքերը ձևական աճուրդների միջոցով օտարել են իրենց հետ փոխկապակցված անձանց:

Վարույթի շրջանակում ձերբակալվել է ևս 7 անձ, որոնց նկատմամբ դատարանի որոշմամբ տարբեր խափանման միջոցներ են ընտրվել: Այսպիսով, Սահակյանը և մյուսները մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խոշոր չափի փողերի լվացման համար:

193