
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Քաղաքացու օրվա առթիվ հանդիպում է ունեցել Վաղարշապատ համայնքի երիտասարդների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։
Քննարկվել են պետական կառավարման ոլորտին, հանրային կյանքում երիտասարդների դերի, կրթության, սոցիալական և գյուղատնտեսության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր։
Մասնակիցները զրուցել են նաև հասարակություն-պետություն համագործակցության, երկրի հասարակական կյանքում երիտասարդների ակտիվ ներգրավման մասին։
Արման Խոջոյանն ու Դիանա Գասպարյանը պատասխանել են երիտասարդներին հուզող հարցերին, լսել նրանց դիտարկումներն ու առաջարկները հասարակական կյանքին առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ։