Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունվարի 26-ին Բելառուսում կայացել են նախագահական ընտրություններ, որոնցում Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթեց յոթերորդ անգամ անընդմեջ։ Ոչ մի նոր բան տեղի չունեցավ. նրա մրցակիցները ձևական թեկնածուներ են, իսկ իրական ընդդիմությունը հիմնականում բանտում է կամ աքսորում:

Ընտրատեղամասերի փակումից հետո բելառուսական պետական ​​լրատվամիջոցները հրապարակել են, «exit poll»՝ ցույց տալով, որ Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 87,6 տոկոսը: Ընտրություններին մասնակցությունը, ինչպես հաղորդում է БЕЛТА գործակալությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հղումով, կազմել է 85,7 տոկոս։

Երեկ երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց նախնական արդյունքները. Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 86,82%-ը։

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունները կայացած է ճանաչել այն բանից հետո, երբ կեսօրին մոտ մասնակցությունը գերազանցել է 50%-ը։ Ընտրողների բարձր մասնակցություն ապահովելու համար, ինչպես հաղորդում են որոշ բելառուսական լրատվամիջոցներ, պետական ​​հիմնարկների աշխատակիցներին արգելվել է արձակուրդ գնալ, իսկ բժիշկներից պահանջվել է ապահովել, որ նույնիսկ վերակենդանացման բաժանմունքի հիվանդները քվեարկեն։

Եվրախորհրդարանը, ԵՄ մի քանի երկրներ և ԱՄՆ-ն արդեն հայտարարել են, որ չեն ճանաչի այս ընտրությունները։

Բելառուսում այս ընտրությունները տարբերվում էին սկզբունքորեն  2020 թվականից, երբ ընդդիմությունը զանգվածային ցույցեր անցկացրեց, ձերբակալվածների թիվը հասավ հարյուրների, իսկ իշխանությունների ամենահայտնի քննադատները բանտարկվեցին կամ արտագաղթեցին։

545