Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում կրկին անդրադարձավ հայտարարագրման համակարգին, ասաց, որ այս տարի արդեն հնարավորություն է ստեղծվել, որ պայմանագրային աշխատողները, որոնք եկամտահարկ են վճարում՝ շուրջ 70 միլիարդ դրամ հետ ստանան։

«Աշխատող քաղաքացին, երբ հայտարարագիր է լրացնում եւ այդտեղ ներառում է մանկապարտեզի համար տարեկան վճարած 60 հազար դրամը՝ իր վճարած եկամտահարկից կարող է այդ գումարը հետ ստանալ, իսկ 40 հազար դրամը ծախսել առողջապահական՝ օրինակ ատամնաբուժական ծառայության համար», - ասաց նա։

Վարչապետը հավելեց, որ քաղաքացիները ոչ միայն իրենց երեխաների կրթական, առողջապահական ծառայությունների համար կարող են այդ գումարները ստանալ, այլեւ իրենք իրենց որակավորման կամ առողջապահական ծախսերը հետ կստանան։
 

«Մենք հիմա մտածում ենք, որ այդ սոցիալական կրեդիտների համակարգում ներառենք արտադպրոցական ծառայությունները, մասնավորապես՝ երաժշտական դպրոցներ, պարի խմբակ, նկարչական խմբակ, սպորտայի խմբակներ և այլն», - նշեց Փաշինյանը։

641