Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթն ամբողջական է, և սա պետք է հաշվի առնել։ Այս ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այնտեղ կետեր կան, որ այնքան չեն կատարվել, որ անհնարինության աստիճան չեն կատարվել։ Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ կոնտիգենտ չկա, և էլի բազմաթիվ հանգամանքներ։ Երկար ժամանակ նաև մեր լրատվական ու քաղաքական դաշտում արձագանքներով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ՀՀ-ն պարտավորվել է, որ հաղորդակցության անվտանգությունը պետք է ապահովի երրորդ ուժ կամ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը, նման բան չկա գրված, կա ընդհակառակը՝ ՀՀ-ն երաշխավորում է անվտանգությունը։ Պարզ բան է։ Մեկնաբանություն կա, որ անցումը պետք է լինի ՀՀ իրավազորությունից դուրս, նման բան չկա գրած։ ՀՀ-ն երբեք որևէ փաստաթղթով իր որևէ տարածքի նկատմամբ իր ինքնիշխանությունից ոչ միայն չի հրաժարվել, այլև որևէ կերպ չի համաձայնվել իր իրավազորության սահմանափակման հետ»։