Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ մայիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի 8 շենքի բակում վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ է տեղի ունեցել: 
 
shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզի քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանը, բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանը: 
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ: 

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: 
 
Նշված շենքի բակում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, քարեր, որոնց վրա նույնպես առկա է արյուն, վթարված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա: 
 
Մինչ ոստիկաններն ու պարեկները սահմանազատում էին տարածքը, Կոտայքի մարզի քրեական և համայնքային ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ «Subaru» մակնիշի ավտոմեքենայով վիրավորի են տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն: 

Քրեական և համայնքային ոստիկանների մի խումբ ժամանում են հիվանդանոց և բակում հայտնաբերել են «Subaru» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են արնանման հետքեր, առջևի աջակողմյան «շթի» հատվածն էլ վնասված և դիմապակին ճաքած: 
 
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ «Subaru»-ի վարորդը, որին դանակահարել են, նա էլ նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իրեն դանակահարածին: 
 
Այդ տեղեկությունը քրեական և համայնքային ոստիկանները պարզում են: 

Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և ավագ քննիչ Հովհաննես Սաֆարյանի գլխավորությամբ: 

Այս պահին մարզային քննչական վարչության պետ Հ. Չալաբյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբը և խմբի մի մասն էլ մեկնել է մյուս դեպքի վայր՝ հիվանդանոցի տարածք: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները պարզել են վիրավորի ինքնությունը: 
  
Այդ պահին նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում: 
 
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ վիրավորներից մեկը Աբովյանում հայտնի «Սալդատ» մականվամբ ինչ-որ անձնավորություն է, ով մշտապես քրեական պատմությունների կիզակետում է եղել ու դրական բնութագիր չունի: 
 

116