

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանն ասում է՝ եթե Հայաստանի տարածքով չլինի անցումը, մենք Իրանի տարածքով կգնանք. մենք էլ ասում ենք՝ այն պայմանները, որ Իրանն առաջարկում է, այդ նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ առաջարկել այդ անցումը,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ առանց ստուգումների անխոչընդոտ անցնելու պատկերացումներին:
«Ընդհակառակը, քանի որ մենք էլ հետաքրքրություն ունենք, որովհետև մենք էլ ենք ուզում ճանապարհներն օգտագործել, պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների, հատկապես, եթե խոսքը տրանզիտի մասին է և ոչ թե ընդհանրապես միջազգային կանոնների շրջանցման: Ես վստահ չեմ, որ մենք տրանզիտի կանոնները հանրային առումով շատ լավ գիտենք, որովհետև տրանզիտը ինքնին հսկողության շատ մեծ բաներ չունի: Ուրիշ բան է, որ քո երկիր ներմուծում են, ուրիշ բան է, երբ որ քո երկրով ուղղակի անցնում են։ Երկու դեպքում էլ կա որոշակի հսկողություն, բայց այդ հսկողությունների միջև սարերի և ձորերի տարբերություն կա։ Եվ մենք ասում ենք, որ Հայաստանի իրավազորությունը պետք է աշխատի։ Ի՞նչ բանաձևերով՝ այդ բանաձևերը մենք նաև առաջարկում ենք, որ հաշվի առնվեն նաև դիմացինի ընկալումները»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում