Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երբ արդյունքներն ակնհայտ են, բայց որոշների քաղաքական օրակարգին չեն համապատասխանում, նրանք նախընտրում են լռել։

Այնուամենայնիվ , անհերքելի փաստ է, որ վերջին տարիներին գիտության ոլորտում կատարվել են էական բարեփոխումներ։ Հունվարի 30-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետը ներկայացրեց գիտաշխատողների աշխատավարձերի աճի դինամիկան, որը միանշանակ խոսում է գիտության նկատմամբ նոր վերաբերմունքի մասին։

Ահա աշխատավարձերի աճը 2021-ից մինչև 2024 թվականը․

 Կրտսեր գիտաշխատող – 85,500 → 210,000 դրամ

 Գիտաշխատող – 90,400 → 276,000 դրամ

 Ավագ գիտաշխատող – 99,000 → 343,000 դրամ

 Առաջատար գիտաշխատող – 114,300 → 443,800 դրամ

 Գլխավոր գիտաշխատող – 138,100 → 552,900 դրամ

 Գիտական խմբի ղեկավար – 129,100 → 410,000 դրամ

 Գիտական ստորաբաժանման ղեկավար – 141,400 → 477,200 դրամ

 Այս թվերը խոսուն փաստեր են։

Սա է մեր վերաբերմունքը գիտության նկատմամբ։

Սա է մեր վերաբերմունքը գիտաշխատողի նկատմամբ։

Սա է մեր վերաբերմունքը ապագայի նկատմամբ»։

489