Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդը փետրվարի 11-ին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կապված պաղեստինցիների  Հորդանան և Եգիպտոս «տեղափոխվելու» Թրամփի կոչի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հորդանանյան ԶԼՄ-ներին։

Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ Եգիպտոսը և Հորդանանը պետք է ընդունեն պաղեստինցիներին Գազայի հատվածից, Իսրայելի 15-ամսյա ռմբակոծությունների հետևանքով կա շուրջ 2,3 միլիոն անօթևան մարդ։

Հորդանանը մերժել է Թրամփի առաջարկը, իսկ նրա արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին հունվարի 26-ին լրագրողներին ասել է, որ երկրի դիրքորոշումը Գազայից պաղեստինցիների ցանկացած տեղաշարժի դեմ մնում է «հաստատուն և անսասան»:

Հորդանանն արդեն հյուրընկալել է մի քանի միլիոն պաղեստինցիների, ևս տասնյակ հազարներն ապրում են Եգիպտոսում։ Երկու երկրներն էլ, ինչպես նաև  արաբական մյուս պետությունները մերժում են պաղեստինցիներին Գազայից իրենց երկրներ վերաբնակեցնելու գաղափարը։

379