Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հարց ուղղեց.

«Մեղրիի անցակետից հետո մի կշեռք դրեք, որ մարդիկ չափեն ապրանքը ու էլ այդքան ճանապարհ չգան, եթե պետք է այդ մեքենայից ինչ-որ մի բան դատարկեն մի ինչ-որ պահեստում, բայց իրենք շարունակեն ճանապարհը։ Նկատի ունեմ Սիսիանն արդեն մի 60, 70, 100 մետր մեր սահմանից հեռու է, գալիս են և այդքան ճանապարհ վնասում են։ Այդքան մեծ ծախս չի այդ նույն կշեռքից ունենալը, որ մաքսայինը անցնելուց հետո, կշռեն։

Եթե մարդը եկել է ձեզ մոտ, ստուգվում է, հնարավորություն տաք, այդ բեռը բերի այն պահանջին, որը որ դուք եք պահանջում։ Մնացած բեռն էլ ուրիշ մեքենայով տեղափոխեն»,- ասաց Սուքիասյանը՝ հավելելով, որ բոլորը տնտեսվարողների համար խնդիրներ են առաջացնում։

 Սուքիասյանը նշեց, որ օրինակ, եթե տվյալ օրը անձրևային է, շատ օբյեկտներ ունենում են քիչ շրջանառություն․ «Նկատի ունեմ այդ բոլորը պիտի գիտակցենք, որովհետև մեր բոլորի նպատակը պետք է լինի շատ գեներացիա, շատ գումար ծախսենք, շատ շրջանառություն ունենանք, շատ գործարքներ անենք, որ ՀՀ-ն արագ զարգանա։

Հիմա դրանով, եթե մենք խնդիր ենք առաջացնում, ինչու առաջացնենք, եկեք լուծումներ գտնենք։ 100 կմ գալու է, մեր ՀՀ ճանապարհն էլ վնասելու է, նոր այնտեղ ստուգելու ենք։ Կամ եթե դա վերաբերում է գործարաններից մեկին, էլի մոտ տեղ դրեք, Գորիսում մի դրեք, գործարանից դուրս գալիս թող էլի պետական մարմինը լինի, եթե իրենց ինտենսիվությունը շատ է»։

 

839