Աբովյանում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը. 3 մլն դրամի վնաս է պատճառվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 4-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասի 7-րդ շենքի բակում կայանված ավտոմեքենան թալանել են:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են իրավապահները:
Պարզվել է, որ թալանել են նշված շենքի բնակչին պատկանող, կայանված վիճակում գտնվող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան՝ տուժողին պատճառելով մոտ 3 միլիոն դրամի վնաս:
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպել, որոնք փոոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:
04 Փետրվար, 2025 16:10
120