
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ անորոշություն կա, թե արդյոք Իսրայելը կվերսկսի մարտերը Գազայում գերիների փոխանակման ավարտից հետո: Այս մասին նա ասել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Միջազգային հանրությունը պետք է միավորվի՝ Գազայում հրադադարը մշտական դարձնելու համար: Ես հանդիպում ունեցա ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամների հետ: ՀԱՄԱՍ-ը չի վարանում հրադադարի համաձայնագիրը կատարելու հարցում: Այնուամենայնիվ, կան որոշ հարցեր, թե ինչ դիրքորոշում ունի Նեթանյահուի կառավարությունը իսրայելցի պատանդների ազատ արձակումից հետո։
«Հավանականությունը, որ Նեթանյահուն կվերսկսի ռազմական գործողությունները, անհանգստացնում է բոլորին»,- ասել է Ֆիդանը։