Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միջազգային համաձայնագրերը փաստացի կորցրել են իրենց ուժը, իսկ միջազգային դատարանների որոշումներն այլևս չեն կատարվում։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ստամբուլում կայացած Արդարադատության միջազգային գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում։

«Մենք բախվում ենք մի համակարգի, որը փլուզվում է և գլոբալ մասշտաբով խնդիրներ առաջացնում»,- ասել է պետության ղեկավարը։

Ըստ Էրդողանի՝ ոչ ոք չի կարող ՄԱԿ-ի համակարգը լեգիտիմ կամ արդար համարել, երբ այն չի արտացոլում միջազգային հանրության կամքը։

Թուրքիայի ղեկավարը նաև ուշադրություն է հրավիրել Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի վրա՝ նշելով, որ չնայած բոլոր ջանքերին՝ արդեն մի քանի ամիս է՝ չի հաջողվում ապահովել դրա ապաշրջափակումը։ Նա ընդգծել է, որ նեղուցով է անցնում նավթի համաշխարհային արտահանման 35 տոկոսը։

Անդրադառնալով Գազայի հատվածում տիրող իրավիճակին՝ Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ այդ անկլավը վերածվել է «աշխարհի խոշորագույն համակենտրոնացման ճամբարի՝ մի ամբարտավան, արյունարբու և ցեղասպանական ցանցի ձեռքում, որն իրեն վեր է դասում միջազգային իրավունքից»։

Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է դիմակայել դժվարություններին, սակայն չի հրաժարվի աջակցել նրանց, ովքեր ապավինում են իրեն և բախվում անարդարության։

132