ՀԾԿՀ-ում Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորությունները
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 30-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Huawei ընկերության ներկայացուցիչներին։ Քննարկվել են էլեկտրական էներգիայի պահեստավորման համակարգերի տեխնիկական բնութագրերը և շահագործման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:
«Հանդիպման ընթացքում Huawei-ի փորձագետները ներկայացրել են էլեկտրական էներգիայի պահեստավորման համակարգերի տեխնիկական բնութագրերն ու ստանդարտները, ինչպես նաև այդ համակարգերի շահագործման պայմանները և աշխատանքային ցիկլերը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ պահեստավորման համակարգերի կիրառման միջազգային օրինակների դիտարկմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
30 Հոկտեմբեր, 2026 15:47
60
ՀԾԿՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի (ERRA) ղեկավարների հանդիպմանը
26 Հոկտեմբեր, 2026 14:03
ՀԾԿՀ-ն Huawei-ի պատվիրակությանը ներկայացրել է 5G տեխնոլոգիայի զարգացման և 6G տեխնոլոգիայի ներդրմանն ուղղված քայլերը
06 Հոկտեմբեր, 2026 17:35
ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր
06 Հոկտեմբեր, 2026 14:22