Որոշումը կայացվել է բացառապես քաղաքացիների բողոքի հիման վրա, հրապարակում եմ քվեարկության արդյունքները. Գալջյան

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քանի որ ընդդիմադիր ավագանու անդամները հայտարարում են, թե իրենց պայքարի շնորհիվ է մեկ ուղևորության սակագինը դարձել 150 դրամ, Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ հրապարակում է հունվարի 31-ի ավագանու նիստի քվեարկության արդյունքները։
«Ո՛չ «Ազգային առաջընթաց», ո՛չ էլ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները չեն քվեարկել այդ նախագծի օգտին։ Ընդհակառակը, նրանք հրահրել են վեճ, բոյկոտել նիստը և փորձել են տապալել այն։ Ընդդիմադիր ուժերից միայն «Հանրային ձայն» խմբակցության անդամներն են մասնակցել քվեարկությանը։
Որոշումը կայացվել է բացառապես քաղաքացիների առաջարկների և բողոքների հիման վրա»,- գրել է Գալջյանը:
05 Փետրվար, 2025 14:06
1036
Տրանսպորտային կամ ֆիզիկական բանկային քարտի վրա տոմսի առկայությունը կարելի է ստուգել transport.yerevan.am կայքում. քաղաքապետարան
04 Սեպտեմբեր, 2025 13:23
Անհարմարություններից խուսափելու համար տրանսպորտային քարտերը պետք է լիցքավորել նախապես. Երևանի քաղաքապետարան
03 Սեպտեմբեր, 2025 10:41
Տիգրան Ավինյանը երթևեկում է հանրային տրանսպորտով, զրուցում ուղևորների հետ
29 Օգոստոս, 2025 11:13