Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այն մարդիկ, ովքեր հարկ վճարում են, հայտարարագիր լրացնելով՝ նրանց վրա հարկային բեռ չի առաջանում և սա անընդհատ պետք է նշել, որ մարդկանց այդքան վախենալու չթվա։ Ազգային ժողովում համընդհանուր հայտարարագրման թեմայի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
«Եթե ֆիզիկական անձը վարձով բնակարան է տվել և ստացել է եկամուտ ու հարկ չի վճարել, մենք ի՞նչ գործիքներ ունենք այս մարդուն բերելու հարկային դաշտ, կամ որ լրացնի հայտարարագիր, իմանալով հանդերձ, որ հայտարարագիր չլրացնելուց քիչ տուգանք է վճարելու, քան այն եկամուտը, որը ստանում է բնակարանը վարձով տալու համար, բացի սոցիալական ոլորտից, որը խրախուսող նորմ է, մենք այլ գործիքներ չունե՞նք»,- հետաքրքրվեց պատգամավորը, հարցը ուղղելով ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին։
Մանրամասները՝ տեսանյութում