Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Դուք ասում եք բարձրացում, բայց դա պատմության մի մասն է: Բարձրացում տեղի է ունեցել դրույքաչափի, բայց արդյոք հարկը բարձրացե՞լ է, թե՞ ոչ: Պետությունն ասում է՝ եթե դուք փաստաթղթավորեք պատշաճ ձևով, ձեր հարկը նույնիսկ կնվազի»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը անդրադառնալով հարցին, որ առևտրականները տևական ժամանակ է՝ դժգոհում են շրջանառության հարկի բարձրացումից:

ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ հաշվարկները ցույց են տալիս, եթե պատշաճ փաստաթղթավորում լինի՝ հարկը կնվազի. «Հաշվարկները ֆինանսների նախարարության տիրույթում են: Քանի որ փաստաթղթավորման դեպքում ստվերի նվազում է տեղի ունենում և այն խոշոր կազմակերպությունները, որոնք մասնատվում և տեղավորվում էին այդ համակարգում, այդ հնարավորությունը չեն ունենա, և ես կարծում եմ դա նաև բխում է փոքր կազմակերպությունների շահերից»: 
 

97