Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հայաստանի արդյունաբերության առաջատարը, եթե մեկ շաբաթ չի աշխատում, դա ակնհայտորեն ազդելու է տնտեսական ցուցանիշների և հարկերի հավաքագրման վրա: Մեզ համար ամենակատարյալ տարբերակը կլինի՝ հնարավորինս շուտ հանքարդյունաբերական համալիրը սկսի իր աշխատանքը»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԶՊՄԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Պապոյանի խոսքով՝ հարցը արհմիության և հանքարդյունաբերության համալիրի ղեկավարության, աշխատակիցների տիրույթում գտնվող հարց է. «Երբ 33 միլիարդ դրամ որպես մասնաբաժնից ստացված եկամուտ պետական բյուջե փոխանցվեց, այդ գումարներով վճարվել է աշխատավարձ, վճարվել է թոշակ, վճարվել է մեր բոլորի երեխաների կրթության համար, ճանապարհ է կառուցվել, որից բոլորս ենք օգտվում: Մեր երկրի մի շարք խնդիրների արմատական հիմքը նա է, որ ինստիտուցիոնալ լուծումների փոխարեն ամեն ինչ բերում ենք կառավարության դաշտ: Ամբողջ աշխարհում նման հարցերը լուծվում են ուժեղ արհմիություններ ունենալու միջոցով»:

238