Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։


«Այստեղ կա որոշակի ինֆորմացիայի պակաս, օրինակ՝ կան որոշակի դեպքեր, որտեղ դժգոհությունը օբյեկտիվ է և մենք քննարկում ենք դա: Եվ կան որոշ դեպքեր, որտեղ տեղեկատվության պակաս կա: Մի դեպքում նախարարությունը տնտսվարողին ցույց տվեց, որ ինքը նոր համակարգով ավելի քիչ հարկ պիտի վճարի, քան նախորդով: Նա ընդամենը պետք է պահանջի իր մատակարարներից համապատասխան թղթեր և արդյունքում իր հարկային բեռը կքչանա»,- այս մասին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով տնտեսվարողների բողոքի ակցիային:

Պապոյանը նշեց, որ հայտարարագրման աղմուկի արդյունքում արդեն իսկ 4.000-ից ավելի մարդ հայտարարագիր է ներկայացրել և 100 հազար դրամ գումար հետ ստացել. «Եթե դուք հայտարարագիրը ներկայացնում եք և որևէ թաքցնելու բան չունեք, սա դրական բան է: Սա մի գործիք է, որը հնարավորություն է տալիս հասարակությանը մինչև 70 մլրդ դրամ գումար հետ ստանալ, բաց սա ներկայացվում է որպես հասարակությանը հարկելու միջոց: Մարդիկ, որոնք թաքցնելու բան չունեն, իրենք շատ գոհ են այս ամենից»: 

217