Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքի իր գրել է․

Դուք լսեցի՞ք Իրանի դեսպանի գնահատականը․ Հանրապետության հրապարակում "երգած ազերիներին" նա համեմատեց ֆուտբոլային խաղի ժամանակ "ազգային միասնության մասին պլակատներ բարձրացնող ինչ-որ մարդկանց հետ"։ Իրանի ֆուտբոլային առաջնությանը մասնակցում է նաեւ Թավրիզի թիմը։ Նրա տնային խաղերի ժամանակ, որպես կանոն, տեղի անջատողական ազերիները պարզում են այս բովանդակությամբ պլակատ․ "Թյաբրիզ-Բաքյը-Անկարա/ Բիզ հարա, ֆարսլյար հարա՞",- որ թարգմանաբար նշանակում է․ "Թավրիզ-Բաքու-Անկարա/ Մենք ու՞ր ենք, պարսիկներն՝ ու՞ր"։ Շատ խորքային դիտարկում արեց Իսլամական հանրապետության դեսպանը, շա՜տ։ Այդ "համերգի" կազմակերպիչները, կարծում եմ, պետք է հետեւություններ անեն, իսկ Հայաստանի պատկան մարմինները՝ բացահայտեն նրանց եւ պատասխանատվության ենթարկեն։

Հ․Գ․ Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ անցել են Արաքսը եւ ապաստանել Իրանում։ Շատերն այդ երկրի քաղաքացիություն են ընդունել։ Մեծ դժվարություն չի ներկայացնում՝ պարզել նրանց ինքնությունը եւ Հայաստան այցելելու դեպքում պահել աչալուրջ հսկողության ներքո կամ առհասարակ նրանց համար փակել Հայաստան մուտքը։ Ոչ ոք ավելի ցցուն եւ աղմկահարույց սադրանքներից ապահովության երաշխիք տալ չի կարող։

497