
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր երկրային կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց մեր գործընկեր Նաիրի Զաքարյանը։ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը և համայնքապետարանի անձնակազմը խորին ցավակցություններն են հայտնում գործընկերոջ ընտանիքին ու մերձավորներին և կիսում անդառնալի կորստի վիշտը։ Այս մասին տեղեկացանք Մեղրիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։
Նշենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Զաքարյանը ինքնասպան է եղել։ Համայնքապետարանից Araratnews-ի հետ զրույցում լուրը ո՛չ հաստատեցին, ո՛չ հերքեցին։
Իսկ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնեց, որ դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: