![](https://araratnews.am/admin/images/1739001931.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Անկեղծ ասած, ամեն անգամ, երբ խոսում եմ մեր ուսուցիչների արդյունքներից ու հաջողություններից ու լսում արձագանք, թե դա իրականությանը չի համապատասխանում, առաջին հերթին ափսոսում եմ, որ այդքան հեշտությամբ չենք նկատում մեր բազմաթիվ հրաշալի ուսուցիչների և նրանց հրաշալի աշխատանքը, որն էլ պետության կողմից ներդրված գործիքներով գնահատվում և ճանաչվում է։
Սա նաև մեր խնդիրն է։ Մենք պիտի այդ ուսուցիչներին ավելի տեսանելի դարձնենք։ Այսուհետ ինքս կսկսեմ ներկայացնել այն, ինչ անում են մեր ուսուցիչները։
Խնդրեմ, կիսում եմ Միհրան Մելքումյանի էջում տեղադրված տեսանյութը՝ Առողջ ապրելակերպի դասի շրջանակներում։
Միհրան Մելքումյանը երրորդ աստիճանի տարակարգ ունի։ Ճանաչվել է նաև լավագույն ուսուցիչ նախորդ տարի։ Իր էջում տեղադրված նյութերին ծանոթանալով նաև կտեսնեք՝ ինչ ջանք է դնում երեխաների կրթության համար։ Առողջ ապրելակերպի նման դասավանդումն էլ նոր չափորոշչի շրջանակներում է ներդրվել»։