![](https://araratnews.am/admin/images/1739002814.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի 8-ին՝ ժամը 04։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։
Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։
Հայտարարվել էր հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ՝ որպես ջրատար։
Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ կանխվել է հրդեհի տարածումը․ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։