![](https://araratnews.am/admin/images/1739096018.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանի իրավապահները հունվարին երկրից արտաքսել են 37 օտարերկրյա քաղաքացու, այդ թվում՝ հայաստանցիների: Տղեկությունը հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Օտարերկրյա քաղաքացիներից ոմանք ինքնակամ են հեռացել Վրաստանից, իսկ ոմանք ստիպված են եղել լքել երկիրը Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցների իրականացրած միջոցառումների արդյունքում»:
Նշվում է նաև, որ արտաքսվածների թվում են Մոլդովայի, Եգիպտոսի, Հայաստանի, Ռուսաստանի, Իրաքի, Իրանի, Թուրքիայի, Պակիստանի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Բանգլադեշի և Նիգերիայի քաղաքացիներ:
Վրաստանի ՆԳՆ միգրացիոն վարչությունն այն մարմինն է, որը պատասխանատու է երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար։ Նրա իրավասություններից է Վրաստանում առանց օրինական հիմքերի հայտնաբերված օտարերկրյա քաղաքացիների արտաքսումը երկրից։