Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպայի հետ հարաբերությունները Միացյալ Նահանգների համար առաջնահերթ խնդիր չեն, և Վաշինգտոնը պետք է կենտրոնանա այլ դժվարությունների վրա, այլ ոչ թե փորձի վնասել ԵՄ տնտեսությանը, այս մասին CNN-ին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ եվրոպական ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքից հետո:

«Առաջին հերթին՝ միթե՞ Եվրամիությունն է ձեր առաջնային խնդիրը։ Ձեր առաջին խնդիրը Չինաստանն է, այնպես որ դուք պետք է կենտրոնանաք դրա վրա: Երկրորդ, Եվրոպան ձեր դաշնակիցն է, և եթե ցանկանում եք, որ Եվրոպան ավելի շատ ներգրավված լինի ներդրումների, պաշտպանության և անվտանգության հարցերում, եթե դուք ցանկանում եք զարգացում տեսնել, որը, իմ կարծիքով, բխում է Միացյալ Նահանգների շահերից, պետք է վնասել եվրոպական տնտեսությունը՝ սպառնալով նրան մաքսատուրքերով»,- ասել է նա։

577